Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանը, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց Էթիկայի հանձնաժողով Է ներկայացրել իր ունեցվածքին, եկամուտներին վերաբերող հայտարարագիրը, որի ուսումնասիրություններից պարզ Է դառնում, որ վերջինս տիրապետում է հետևյալ ունեցվածքին, որպես շարժական գույքը`LEXUS ES 250 մեքենա և HARLEY-DAVIDSON Night Rod Special մոտոցիկլ, Բաժնետոմս` 10000.00 ՀՀ դրամ արժողությամբ:
Բարձրաստիճան պաշտոնատար անձի հանձնած փոխառությունները բաժնում նշված է 50000 ԱՄՆ դոլար և 147406000 ՀՀ դրամ, 8 միլիոն դրամը գերազանցող կամ դրան համարժեք արտարժույթից ավել արժեք ունեցող գույք նշված են` 5 ժամացույց, ջրանկար, յուղանկար, նկար, սրբապատկեր:
Պաշտոնատար անձի դրամական միջոցները` պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմում են 195,000 ԱՄՆ դոլար, 120,000 Եվրո, 35,000,000 ՀՀ դրամ , իսկ ահա պաշտոնական պարտականություններն ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրն ստացված եկամուտները կազմում են` 154,066,128 ՀՀ դրամ և 192,000 Եվրո :
Ընդհանուր առմամբ նորանշանակ մարզպետը տիրապետում է ավելի քան 1 300000 ԱՄՆ դոլարի կամ որ նույնն է 614650000 ՀՀ դրամի :