Կոտայքի մարզում, այսօր հոկտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 12։15-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 33.5 կմ հատվածում բախվել են Էջմիածին քաղաքի բնակիչ 30-ամյա Արման Վանյանի վարած Toyota Camry և Լոռու մարզի Մրգավետ գյուղի բնակիչ 36-ամյա Արամ Պողոսյանի վարած, ավազով բարձված ЗИЛ մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով Toyota-ի ուղևոր 25-ամյա Ռաֆայել Ղուկասյանը, ում ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ԱԻՆ փրկարարները օգտագործելով հատուկ տեխնիկա, տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Օպերատիվ են գործել Չարենցավանի հիվանդանոցի բժիշկները, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
4