3 Ապրիլի, 2022

Հեղինակ՝ Արտակ Բեգլարյան

ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երեկ անմիջական ու բովանդակալից հանդիպումներ եմ ունեցել Ասկերանի շրջանի Նախիջևանիկ, Վարդաձոր և Սառնաղբյուր համայնքներում:

Այստեղ նախատեսվում են դպրոցաշինության և ճանապարհաշինության պետական ծրագրեր, ինչպես նաև բնակիչների կյանքի որակի շարունակական բարձրացման համար անհրաժեշտ այլ միջոցառումներ: Առաջնագծամերձ այս համայնքներում ևս մեկ անգամ ընդգծել եմ՝ կառավարությունը, ռուս խաղաղապահ զորակազմի օժանդակությամբ, անում և անելու է հնարավորը՝ մեր քաղաքացիների խաղաղ ու անվտանգ կյանքի ապահովման համար:

Այնուամենայնիվ, հաշվի առնելով առկա բարդ մարտահրավերները՝ անհրաժեշտ է համազգային համախմբում և Արցախի բոլոր բնակիչների մասնակցությունը Հայրենիքի պաշտպանունակության շարունակական բարձրացման գործին»:

 

 

kotayk

Լրահոս