Հարգելի հայրենակիցներ, բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահը իր հայտարարությունում կեղծ և իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է հայտնել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը:
«Նրա այն պնդումը, թե ես փող եմ ուզել Հունաստանի հավաքականի ներկայացուցչից բացարձակ սուտ է։ Սուտ է նաև այն, թե իբր իրենք շատ բան են արել իմ չեմպիոն դառնալու համար։ Այդ ճանապարհն ինքս եմ անցել, կրելով բազմաթիվ հարվածներ։
Ակնհայտ է, որ այս և նմանատիպ այլ հայտարարություններով փորձ է արվում արատավորել իմ բարի համբավն ու մարզական կարիերիան։
Ինչպես արդեն հայտնել եմ Ֆեդերացիայի նախագահն անգամ հարկ չի համարել ինձ դիմավորել և շնորհավորել»,- գրել է նա։
7