24 Մարտի, 2022

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը G7-ի ղեկավարների հանդիպման արդյունքներով հայտարարել է, որ աշխարհը հայտնվել է «աննախադեպ» պարենային ճգնաժամի եզրին՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք այժմ մտնում ենք աննախադեպ պարենային ճգնաժամի մեջ», – ասել է Ֆրանսիայի նախագահը` հիշեցնելով, որ «Ռուսաստանը և Ուկրաինան գյուղատնտեսական խոշորագույն արտադրողներն են»:

Նրա խոսքով, պարենային առումով հատկապես խոցելի են Մաղրիբի, Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի երկրները։

Ավելի վաղ նա կանխատեսել էր, որ այս ճգնաժամը կարող է տեղի ունենալ առաջիկա մեկուկես տարում։ Նա վերընտրվելու դեպքում խոստացել է ապահովել Ֆրանսիայի «պարենային անկախությունը», ինչի համար առաջարկել է պարենային ստուգումներ մտցնել։

kotayk

Լրահոս