Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Toyota»-ներից մեկում հրդեհ է բռնկվել։Վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները, ովքեր նաև վտանգելով իրենց կյանքը, վառվող ավտոմեքենայի միջից դուրս են բերել վիրավորին, ապա օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի 2-րդ խմբի փրկարարները՝ խմբի պետ Գրիգոր Ավդալյանի գլխավորությամբ, պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին։Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և մարել «Toyota»-ում առաջացած կրակը, սակայն ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի հրամանատարի տեղակալներ Անդրանիկ Խաչատրյանի, Լևոն Մանուկյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։Տարածքը սահմանազատել են պարեկները։Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալի գլխավորությամբ։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի