«Քարարտ» փակ բաժնետիրական ընկերությունը սկսել է իր գործունեությունը 2003 թ-ին: Գործարանի գործադիր տնօրենը Կարեն Գիշյանն է, ով մանրակրկիտ և հետևողականորեն ներկայացրեց ընկերության գործունեությունը:
-Պարոն Գիշյան ինչպիսի՞ն է գործարանի մասնագիտացված պատրաստվածությունը:
–Գործարանը մասնագիտացված է բնական քարի արդյունահանման և վերամշակման մեջ: Ընկերությունը հագեցած է հորատման սարքավորումներով և զբաղվում է երկրաբանական-հետազոտական աշխատանքներով:Մեր ընկերության կողմից հայտնաբերվել են յուրատեսակ լեռնային ապարներ, որոնք մինչ այդ գրեթե անհայտ էին քարի արդյունահանմամբ զբաղվող մասնագետների շրջանում: Ձեռնարկության գործունեության հիմնական ուղղությունը 4մ3 – 10մ3 չափսի բլոկների արդյունահանումը, սալերի, սալիկների, տարբեր բարդության քանդակների արտադրությունն է:
-Ո՞րտեղ է գտնվում արտադրության օջախը:
– «Քարարտ» ընկերության արտադրական համալիրը գտնվում է Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան մասում` Իջևան քաղաքում:
-Հաշվի առնելով ժամանակակից տեխնիկաների սպառազինումը, որքանո՞վ է ընկերությունը տեխնիկապես հագեցած:
– Ձեռնարկությունը ունի տեխնիկական ջրի մաքրման ժամանակակից սարքավորումը, որը օգտագործվում է արտադրության ընթացքում: Վերջինս ներկրվել է “Fraccaroli & Balzan” ընկերությունից:Արդյունահանվող բոլոր քարատեսակները ենթարկվում են ռադիացիոն անվտանգության խիստ վերահսկողության և համապատասխանում են հիգիենիկ նորմերին:
-Իսկ կադրերի մասով ի՞նչ կասեիք, մասնակցում են միջազգային վերապատրաստումներին:
-Քարերի արդյունահանմամբ զբաղվող ինժեներական կազմը ուսուցում է ստացել «Միքելանջելո» հանքում (ք. Կարարա, Իտալիա): Քանի որ ընկերության արտադրանքի սպառման տարածաշրջանը շատ ընդարձակ է` Հայաստան, Ռուսաստան, Իսպանիա, Ֆրանսիա, Կիպրոս, Հարավային Կորեա, Չինաստան, արդեն իսկ պատասխանատվության զգացումի և ներկայանալու խնդիրը ավելի է մեծանում, հետևաբար՝ մենք չենք կարող անսարքին կամ թերրի ներկայանալ սպառողին: Չէ՞ որ սպառողին ներկայանում են միմիայն որակյալ արտադրատեսակներով՝ զարգացում տալով բիզնես մշակույթը: Ձեռնարկությունը շարունակ ընդլայնում է իր արտադրական հզորությունը և սպառման շուկան, ինչպես նաև թողարկվող արտադրանքի տեսականին:
Այսօր յուրաքանչյուր ֆիրմայի համար խնդիր է ճիշտ մարկետինգային պլան ունենալն և շարժվել համանուն օրենքներով: Առաջնահերթ ուզում եմ նշել , հատկապես պատվիրատուների հետ փոխհարաբերությունների դրական հունը, որն էլ ավելի կօժանդակի ընկերության կայացմանն ու շուկայում իր դիրք ունենալուն:
Տավուշի մարզ ք. Իջևան. Քարարտ ՓԲԸ հեռ.՝ Երևան (+374 10) 58-92-94 Մոսկվա(+8 499) 724-40-01