«Նման բովանդակությամբ ահազանգ , հաղորդում չի ստացվել»,-փոխանցեցին նախարարության լրատվականից։
Նշենք, որ երեկ երեկոյան Գագիկ Ասատրյան «ֆեյսբուքյան» օգտատերը գրել է, որ Աշոտ Փաշինյանին մի քաղաքացի հարվածել է, վերջինիս ոստիկանները տարել են անհայտ ուղղությամբ։
«Հավաստի տեղեկություններ ունեմ, որ քիչ առաջ Զորավար Անդրանիկ մետրոյի կայարանում վագոնի մեջ, մի քաղաքացի ապտակել է Աշոտ Փաշինյանին։ Հաջորդ կայարանում կանգառի ժամանակ, ոստիկանները քաղաքացուն տարել են անհայտ ուղղությամբ։ Այս մասին տեղեկանում ենք Գագիկ Ասատրյանի ֆեյսբուքյան էջից: Ականատեսները փոխանցում են, որ քաղաքացին տեսնելով Աշոտին ասել է` «արա՞, հորդ կբարևես», որից հետո էլ ապտակել է։ Աշոտիկը եղել է երկու աղջկա հետ», – մասնավորապես գրել է նա: