10 Դեկտեմբերի, 2025

«Իրավունք» թերթը գրում է.

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած եպիսկոպոսները իրենց հայտարարության մեջ մասնավորապես նշել են. «Շատ ենք ցավում վերջին ամիսներին մեր Եկեղեցու ներսում եւ մեր Եկեղեցու շուրջ առկա անառողջ մթնոլորտի համար, որ փոթորկում է մեր բոլորի հոգիները։ Այս ամենը գուցե չլիներ, եթե արդար, առանց ահաբեկումների լիներ 1999թ. Կաթողիկոսական ընտրությունը»:

Ըստ էության, սա հայտարարություն է այն մասին, որ 1999թ. Հոկտեմբերի 27-ին գործող Կաթողիկոսի ընտրությունների ընթացքում տեղի են ունեցել ահաբեկումներ, որոնք ուղղված էին գործող Կաթողիկոսի ընտրվելու արդյունքի վրա: Արդյոք վերը նշված հայտարարության հիման վրա հարուցվե՞լ է քրեական վարույթ՝ պարզելու համար ահաբեկումներ եղե՞լ են, ու դրանք պատվիրած անձանց շրջանակը:

Նույն հարցն ուղղել էինք ե´ւ դատախազությանը, ե´ւ Քննչական կոմիտեին: Երկու տեղից արձագանքել են, որ նշված հայտարարությունը չի ուսումնասիրվել այս պահին իրենց կողմից՝ հավելելով, որ ուսումնասիրվելու դեպքում կանդրադառնան մեր հարցին:

Լրահոս