29 Օգոստոսի, 2024
«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Ագրարային համալսարանի դասախոսները պարզել են, որ բուհի հոգաբարձուների խորհրդի 4 անդամ իրավունք չուներ ընդգրկվել խորհրդում Աղավարդ Խաչատրյանը, Գուրգեն Եղիազարյանը, Նունե Սիմոնյանը եւ Թոռնիկ Ալիյանը:

Առաջին երեքն ամբիոնների վարիչներ են, վերջինը ուսխորհրդի նախագահը: Ըստ համալսարանի կանոնադրության ամբիոնների վարիչները եւ ուսխորհրդի նախագահն ի պաշտոնե համալսարանի գիտական խորհրդի անդամ են: Իսկ կանոնադրության 26-րդ կետով հոգաբարձուների խորհրդի անդամները չեն կարող լինել համալսարանի այլ մարմինների անդամներ:

Այսինքն` գիտխորհրդի անդամը չի կարող լինել հոգաբարձու: Սակայն 2018-ից մինչ օրս ուսխորհրդի նախագահը եւ ամբիոնների վարիչները ոչ միայն հոգաբարձուների խորհրդի անդամ են, այլ նաեւ ընդգրկված չեն գիտխորհրդի կազմում: Ստացվում է, որ կրկնակի է խախտվել կանոնադրությունը, իսկ ԿԳՄՍՆ-ն եւ վարչապետը հաստատել են խորհրդի կազմը»:

Ավելին «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Լրահոս