14 Հունվարի, 2025

ՀՀ արդարադատության նախարարությունը պահանջում է կարգապահական պատասխանատվության ենթարկել Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արմինե Սաֆարյանին։

Կարգապահական վարույթը հարուցվել է քաղաքացու հաղորդման հիման վրա, որը ներկայացվել էր 2024թ․ հուլիսի 22-ին։

Վարույթը հարուցվել է 2024թ․ հոկտեմբերին՝ Արմենուհի Հարությունյանի որոշմամբ, իսկ 2024թ․ դեկտեմբերի 17-ին՝ արդեն նախարար Սրբուհի Գալյանի կողմից վարույթի ժամկետը երկարաձգվել է։

Օրեր անց՝ 2024թ դեկտեմբերի 30-ին նախարարը միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին, որի քննությունը նշանակվել է փետրվարի 3-ին՝ ժամը 10։30-ին։

Լրահոս