14 Հունվարի, 2025

ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Արայիկ Առաքելյանը հունվարի 14-ին անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին մայրաքաղաքի և մարզերի օպերատիվ կառավարման կենտրոնների ղեկավարներ ու աշխատակիցներ։

Անդրադառնալով հանցագործությունների, վարչական իրավախախտումների և պատահարների վերաբերյալ ահազանգերի սպասարկմանը՝ Արայիկ Առաքելյանը բարձր է գնահատել կենտրոնի աշխատակիցների շուրջօրյա և պրոֆեսիոնալ աշխատանքը։

Ներկայացվել են Կենտրոնի նախորդ տարվա աշխատանքի արդյունքները, տրված հանձնարարականների կատարման և կադրային քաղաքականության վերաբերյալ մանրամասներ։

Քննարկվել են քաղաքացիների ահազանգերի օպերատիվ արձագանքման, հաղորդակցման մեթոդների գրագետ կիրառման և մասնագիտական հմտությունների կատարելագործան վերաբերյալ հարցեր։

Արայիկ Առաքելյանը անձնակազմին է ներկայացրել Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի, տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերի և հերթապահ ծառայությունների մեթոդական ձեռնարկը։ Այն միտված է միասնականացնելու ահազանգերի ընդունման, գրանցման, հաշվառման և ըստ ենթակայության փոխանցման գործընթացը, ինչը թույլ կտա ոչ միայն արդյունավետ արձագանքել, այլև հետագայում տարբեր իրավիճակներում ավելի ճշգրիտ վերլուծություն կատարել։

Լրահոս