14 Հունվարի, 2025
Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է․

« Մեզ թվում է, թե Տրամպն ու Պուտինն օրինակ երկխոսելու են, իսկ Բայդենն ու Պուտինը՝ չէին երկխոսում:

Չգիտեմ, մենք երբեւէ կիմանա՞նք, թե ոչ, թե ինչ էին քննարկում Վաշինգտոնն ու Մոսկվան ուկրաինական պատերազմից առաջ գրեթե վեց ամիս շարունակ՝ թե նախագահների, թե պետքարտուղարների, թե պետքարտուղարության ավելի ցածր պաշտոնյաների, թե խորհրդականների, հատուկ ծառայությունների ղեկավարների եւ պաշտպանության նախարարների մակարդակով:

Ընկերներ, դա փաստ է, ՓԱՍՏ:

Իսկ գրեթե վեց ամիս՝ սկսած 2021 թվականի հունիսից, այդ բազմամակարդակ բանակցությունները չեն լինում հենց այնպես, չեն լինում ՈՉ ՄԻ ԲԱՆ չհամաձայնվելու շուրջ, երբ դրանք իրականացվում են երկու միջուկային գերտերության մակարդակով:

Նաեւ ընդգծեմ, որ սրանից չի բխում մի պարզունակ եզրահանգում, թե ամեն ինչ պայմանավորված է, իսկ մնացյալը՝ թատրոն:

Պարզապես, բխում է այն պարզ եզրակացությունը, որ, երբ միջուկային երկու գերտերություն քննարկում են համաշխարհային հարաբերությունների ճակատագիրն ու մոդելները, բաժանարար գծերն ու ազդեցության գոտիները, դրանք ձեւավորելու մեթոդն ու նույնիսկ կռվում են, մեղմ ասած անմեղսունակություն է, եթե որեւէ փոքր պետություն մտածում է նրանցից որեւէ մեկի հետ «կռիվ-կռիվ» խաղալը»

 

Լրահոս