14 Հունվարի, 2025

Հայաստանի կառավարությունը պետք է լուծի իր խնդիրները հարևան երկրների հետ, այլ ոչ թե աջակցության համար դիմի ԵՄ-ին և ԱՄՆ-ին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2024 թվականին ռուսական դիվանագիտության արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։

«Մենք անխուսափելիորեն կգանք նրան, ինչի մասին հիմա խոսում են Ռուսաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Իրանը, այն է, որ տարածաշրջանի երկրները պետք է լուծեն իրենց խնդիրները իրենց անմիջական հարևանների հետ»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե ինչպես Հայաստանի մերձեցումը Արևմուտքի հետ կարող է ազդել տարածաշրջանի անվտանգության վրա:

Նախարարը հավելել է, որ որևէ խնդիր չի տեսնում արևմտյան երկրների և ԵՄ-ի հետ Հայաստանի շփումների առումով։

«Բայց երբ երկրները, որոնք հեռու են մեր տարածքից, ավանդույթներից և պատմության ըմբռնումից, հայտարարում են, որ ԵՄ առաքելությունը կապահովի անվտանգությունը Սյունիքի մարզում, ես իսկապես չեմ հասկանում դա»,- ամփոփել է Լավրովը։

Լրահոս