Մարզպետարանից պատասխալ են․ «2024 թվականին հաստատված սուբվենցիոն ծրագրերի մի մասը կազմված է նաև ենթածրագրերից, մասնավորապես Բերդ համայնքի Բերդ քաղաքի թիվ 2 և թիվ 3, Տավուշ, Վ. Ծաղկավան, Չինչին, Վ. Կ. Աղբյուր, Այգեձոր, Արծվաբերդ, Մովսես, Նավուր, Չինարի, Չորաթան, Պառավաքար և Այգեպար բնակավայրերի մանկապարտեզների շենքերի և բակային տարածքների վերանորոգման ծրագիրը, որը կազմված է 15 ենթածրագրերից, որից 10-ի շինարարական աշխատանքներն արդեն ավարտվել են, իսկ 5-ի աշխատանքները կավարտվեն 2025 թվականին: Նմանատիպ ծրագրեր առկա են նաև մարզի մյուս համայնքներում, հետևաբար դրանք դիտարկվում են կամ մասամբ ավարտված կամ որպես ընթացիկ ծրագրեր»: