Մեծաթիվ թիկնազորի ուղեկցությամբ երեխաներին այցելած վարչապետին օթյակից դուրս գալիս շրջապատեցին ԱԺ-ում հավատարմագրված լրագրողները փորձելով պետության ղեկավարից մի շարք հարցերի պատասխաններ ստանալ։ Ստացվեց այնպես, որ մոտ 1 ժամ երկու տասնյակ պատանիներ ստիպված փակված մնացին օթյակում, որը փոքրիկ, անօդ տարածք է առանց պատուհանների:
Ընթացքում նրանք մի քանի փորձ արեցին օթյակից հեռանալու, բայց Փաշինյանի «ախրանան» դրսից ամուր փակել էր օթյակի դռները, քանի որ վարչապետը թիկունքով կանգնած էր դռների առաջ։
Բարեբախտաբար, Փաշինյանը ճեպազրույցի կեսից նյարդայնացավ եւ կիսատ թողնելով հարցուպատասխանը հեռացավ: Ավելի ուշ տեղեկացանք, որ օթյակում գտնվող մի քանի պատանիների ինքնազգացողությունը վատացել էր, եւ եթե հարցուպատասխանը երկար ձգվեր, ապա հետեւանքներն ավելի վատ կլինեին»:
Ավելին «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։