27 Նոյեմբերի, 2025

«Փաստ» թերթը գրում է.

«Այն, որ Փաշինյանը ձգտում է պառակտում սերմանել Հայ առաքելական եկեղեցու հոգևորականության շարքերում, նորություն չէ: Նա ակնհայտորեն է դա անում, ինչ-ինչ եղանակներով գտնում է տարբեր եկեղեցականներ, նրանց, այսպես ասած, դարձնում է «նիկոլական»: Ու խնդրեմ, ինտենսիվ քննարկումներն ու թիրախավորումները պատրաստ են:

Ջրեր պղտորելը, թշնամանք, ատելություն սերմանելը Փաշինյանի սիրելի հնարքներից է: Իսկ մեծ հաշվով, այդ ամենի նպատակը շատ հստակ է՝ թուլացնել Հայ առաքելական եկեղեցու հիմքերը, քանդել այն՝ որպես համահայկական կառույց ու կազմակերպություն:

Հիմա էլ Փաշինյանը ինտենսիվորեն կիրառում է թշնամանքի, ատելության, պառակտման, սադրանքների, մեղադրանքների, ստերի, վարկաբեկման ամբողջ գործիքակազմը: Մի կողմից, օրինակ՝ թշնամանք և ատելություն է սերմանում Ամենայն հայոց կաթողիկոսի և այն հոգևոր ու նաև աշխարհիկ գործիչների դեմ, որոնք բացեիբաց կանգնած են ՀԱԵ պաշտպանության դիրքերում: Աջուձախ ճնշում, կալանավորում է: Մյուս կողմից՝ Փաշինյանն, այսպես ասած, «իրենով անելով» մի քանի հոգևորականի, հանրության աչքին նաև նրանց է «փչացնում», այսպես ասենք՝ վարկաբեկում:

 

Լրահոս