«Հրապարակ» թերթը գրում է.
«Ֆրունզե Դովլաթյանի «Սարոյան եղբայրները» ֆիլմը` Գուրգեն Բորյանի «Նույն հարկի տակ» պիեսի հիման վրա գրված սցենարի հիմքով, անմահ գործ է եւ հիմա առավել, քան 20-րդ դարում, հայ իրականության համար արդիական:
Մեր շուրջ բազում նման ընտանիքներ կան, որտեղ գաղափարական տարաձայնություններ կան, եւ հարազատ մարդիկ տարիներով չեն շփվում միմյանց հետ: Բայց որոշ ընտանիքներում գաղափարական տարաձայնությունները ողբերգական երանգներ ունեն, ինչպես, օրինակ, սպարապետ Վազգեն Սարգսյանի ընտանիքում:
Իսկ Արամ Սարգսյանը փաշինյանական գծի մեջ է, հակառուսական տրամադրվածությամբ եւ Արցախը տալու, թուրքերի հետ հարաբերություններ հաստատելու հետ հաշտ: Մեր տեղեկություններով, եղբայրները միմյանց տեսնում են միայն ընտանեկան մեծ միջոցառումների ժամանակ, որոնք վերջին տարիներին շատ հազվադեպ են լինում»: