«Հրապարակ» թերթը գրում է.
«Այսօր՝ հուլիսի 3-ին, տեղի է ունենալու Դատավորների ընդհանուր ժողովը, որի օրակարգում դատավորների էթիկայի եւ կարգապահական հարցերով հանձնաժողովի 3 անդամի ընտրությունն է։ Մինչ օրենքում փոփոխությունները, հանձնաժողովը կազմված էր 6 դատավոր եւ 2 ոչ դատավոր անդամից, բայց քաղհասարակության պահանջով ոչ դատավոր անդամների թիվն ավելացրին է երեքով՝ հինգը վեցի հարաբերակցությամբ։ Թափուր 3 տեղի համար 7 թեկնածու է առաջադրվել՝ դատավոր Արմինե Թումասյանը, վճռաբեկ դատարանի աշխատակից Մելիք Մելիքյանը, Արթուր Սաքունցը, «Իրավունքների պաշտպանություն՝ առանց սահմանների» ՀԿ ներկայացուցիչ Հասմիկ Հարությունյանը, «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կոմիտե»-ի ներկայացուցիչ Անուշ Մկրտչյանը, իրավաբան Լուսինե Հակոբյանը` «Իրավունքի Եվրոպա» ՀԿ-ից, եւ ոմն Արտակ Մկրտչյան։
Այսօրվա ընտրությունից հաշված օրեր առաջ պարզվում է՝ Հանրայինը կանչել է Լուսինե Հակոբյանին եւ հարցազրույց վարել, որում թեկնածուն չի շրջանցել նաեւ դատավորների էթիկայի եւ կարգապահական հարցերով հանձնաժողովի թեման։ Այս հանգամանքը, մեր տեղեկություններով, վրդովմունք է առաջացրել ոչ միայն նրա մրցակիցների շրջանում, որոնք կարծում են, որ այդպիսով անհավասար մրցակցային պայմաններ են ստեղծվել իրենց համար, այլեւ՝ հանձնաժողովի անդամներին ընտրող անկախ դատավորների շրջանում։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում