«Հրապարակ» թերթը գրում է.
«Արցախցիները պատմում են, որ Նիկոլ Փաշինյանի կողմն անցնելուց հետո դավանափոխ հոգեւորական, Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը կորցրել է գլուխը, գրեթե մարդամեջ դուրս չի գալիս, շատ նյարդային ու լարված է:
Առաջին օրերին էլ, լինելով բարձրաստիճան հոգեւորական, սուտ է խոսել իր հոտի առաջ՝ ասելով, որ կաթողիկոսը տեղյակ է եղել, որ իրենք՝ 10 հոգեւորականներով հանդիպելու են Փաշինյանին: Իսկ երբ նրանց անունից տարածվեց կաթողիկոսի հրաժարականը պահանջող հայտարարությունը, որի տակ նաեւ Վրթանես եպիսկոպոսի ստորագրությունն էր, նա մտերիմներին խոստովանել է, որ ստել է կաթողիկոսի տեղյակ լինելու մասին, որ իրեն շատ չմեղադրեն։
Մենք տեղեկացանք, որ Թեմական խորհրդի հետ որեւէ հանդիպում չի եղել, նման հանդիպում կայանալու է այսօր: Իսկ Թեմական խորհրդի` առաջնորդին դատապարտող հայտարարությունն ընդունվել է խորհրդի 8 անդամներից 6-ի համաձայնությամբ, մյուս երկուսի հետ կապ հաստատել չի հաջողվել։ Այսօր Թեմական խորհուրդը նրանցից այս ամենի համար հաշիվ է պահանջելու: