29 Մայիսի, 2024

«Հրապարակ» թերթը գրում է.

«Լոռու մարզպետը եւ մարզպետարանը մարզից կամավորներ են հավաքագրում, որ ուղարկեն  աղետի գոտի` աշխատելու: Մարզպետը հանդիպել է բուհերի եւ դպրոցների ղեկավարների հետ` հրահանգել, որ կամավորներ հավաքագրեն: Եվ չնայած անունը «կամավոր» է, իրականում ստիպողաբար են հավաքագրում, հատկապես նրանց, ովքեր միանում են երթերին ու ակցիաներին:

Մեր տեղեկություններով, ռեկտորներն ու տնօրեններն էլ սպառնալով` պարտադրում են իրենց աշխատողներին: Ասում են, որ փրկարար ծառայությունը չի հասցնում աշխատանքը կազմակերպել, իսկ գետի հունը, հավաքված տիղմը մաքրելու, տարբեր աշխատանքներ անելու համար մարդուժ է հարկավոր:

 

 

Լրահոս