26 Դեկտեմբերի, 2024
«Լսել են համաշխարհային գերտերությունների հեռախոսները, կարդացել են էլեկտրոնային փոստի գրագրությունները, սոցանցերը»,-այսպես արձագանքեց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը  «Imnemnimi» պոդքաստի եթերում՝ պատասխանել Վանեցյան-Սասուն-Խաչատրյան-Նիկոլ Փաշինյանի հեռախոսային խոսակցության գաղտնալսման տեխնիկական հնարավորության մասին հարցին։

Նրա խոսքով, ցանկացած մարդու հնարավոր է գաղտնալսել։

«Բացի այդ, իսկ ո՞վ է ասում, որ իմ հեռախոսն են լսել։ Որտեղի՞ց է որոշվել, որ իմ հեռախոսն են լսել։ Կարող է Նիկոլի հեռախոսն են լսել ու Սասունի։ Ընդ որում մի շատ կարևոր բան եմ ուզում ասել, որը մինչ այսօր չեմ ասել։ Գաղտնալսման հրապարակումից հետո հարուցվել է քրեական գործ Քննչական կոմիտեում։ Քննիչն ասել է, գիտե՞ք, պարոն Վանեցյան, հեռախոսի զննության որոշում է կայացվել։ Ասում եմ՝ խնդրեմ։ Հարցնում եմ՝ սա ձեր օգտագործվող հեռախո՞սն է։ Ասում եմ՝ այո։ Հարցնում է՝ էս հեռախոսով եք խոսել, ասում եմ` այո։ Տալիս եմ հեռախոսը, ծրագրով կատարում են զննություն ամբողջությամբ։ Քրեական գործով դա կա։ Մինչ այսօր դրա շուրջ ոչ մի հարց չի առաջացել, արտասովոր որևէ բան չի եղել։ Սասուն Խաչատրյանն ասել է՝ հեռախոսս կորցրել եմ։ Նիկոլ Փաշինյանն ընդհանրապես չի տվել, չեն էլ ուզել։ Հիմա ո՞վ ասեց, որ Արթուր Վանեցյանի հեռախոսն են լսել»,- մանրամասնեց Վանեցյանը։

Լրահոս