Վաղը՝ դեկտեմբերի 27-ին ժամը 14:00-ին Աջափնյակի դատարանում (հասցե՝ Նազարբեկյան 40) շարունակվելու են Սամվել Վարդանյանի վերաբերյալ «ավտոբուսի գործով» հիմնական դատալսումները։ Նախատեսված է սկսել և ավարտել Սամվելի հարցաքննությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ նշելով, որ նիստը դռնբաց է, ներկայությունը՝ ցանկալի։
48