26 Դեկտեմբերի, 2024
2024 թվականի ընթացքում, երբ ԵԱՏՄ–ն նախագահում էր Հայաստանը, միության հիմնական առաջնահերթություններն են եղել տնտեսական համագործակցությունը, էներգետիկ ոլորտում ընդհանուր շուկաների ստեղծումը, ԵԱՏՄ ներքին շուկայում խոչընդոտների վերացումը, տրանսպորտային, լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացումը և միջազգային հարաբերություների ամրապնդումը։ Այս մասին ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը միացել էր տեսակապով։

«Հայաստանի նախագահությունը մոտենում է ավարտին, ու մեր նախագահության ժամանակ ԵԱՏՄ առաջնահերթություններից են եղել նաև կոոպերատիվ ներուժի և թվային տեխնոլոգիաների զարգացումը, ինչպես նաև ՏՏ ոլորտի ներուժի կոնսոլիդացիան` գյուղատնտեսական համակարգում ինովացիոն լուծումներ ներդնելու համար»,-ավելացրել է Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանն, ամփոփելով ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները, խոստացավ 2024 թվականի հայաստանյան զարգացումների մանրամասները ներկայացնել ավելի ուշ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի քննարկումից հետո։

Նշենք, որ ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին այսօր ներկա է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

 

 

Լրահոս