16 Մարտի, 2023

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Չնայած ՀՀ ընդդիմադիր դաշտն այս փուլում, ընդհանուր առմամբ, ներքաղաքական կյանքում զգալի պասիվ է, բայց որոշ ուժեր ակտիվություն են ցուցաբերում արտաքին «դաշտում»: Վերջին երկու ամսվա ընթացքում նկատելի են ընդդիմության, մասնավորապես ՀՅ Դաշնակցության ինտենսիվ շփումներն Իրանի հետ:

Երկու ամիս առաջ Իրանում էր ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, այնուհետև՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Վարդանյանը, Ասպրամ Կրպեյանը, Աննա Գրիգորյանը, իսկ անցյալ շաբաթ բավականին ներկայացուցչական հանդիպումներ է ունեցել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթել յանը: Սրան զուգահեռ ընդդիմադիրները ակտիվ շփումների նոր փուլ են սկսել նաև Մոսկվայի հետ:

Ըստ մեր ունեցած տեղեկությունների` այս օրերին բավականին հագեցած օրակարգով Մոսկվայում են գտնվում ՀՅԴ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանն ու ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթել յանը: Թե որքանով այս այցերն իրենց ազդեցությունը կունենան ներքաղաքական կյանքի վրա և արդյոք դրանք կապ ունեն առաջիկա զարգացումների հետ, ցույց կտա ժամանակը»:

Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում: 

kotayk

Լրահոս