4 Մարտի, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մարտի 1-ին հրդեհ էր բռնկվել Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գտնվող կահույքի խանութներից մեկում։ Ըստ պաշտոնական տեղեկության, հրդեհը բռնկվել էր կահույքի խանութի 2-րդ հարկում (մոտ 500 քմ)։

Սակայն ուշագրավ է, որ սոցցանցային առանձին հարթակներում տարածվում էր, թե իբր հրդեհը ծագել է «Դոմուս» հիպերմարկետի պահեստում, այնուհետև տարածվել է վերոնշյալ կահույքի սրահում։

Այնինչ, ՆԳՆ պաշտոնական հաղորդագրության մեջ հստակ նշված է, որ հրդեհը բռնկվել է կահույքի խանութի 2-րդ հարկում։ Մեր աղբյուրները փոխանցում են, որ հրդեհը եղել է տեղային և «Դոմուսի» հետ որևէ կապ չի ունեցել:

Իսկ թե ինչու է նմանատիպ ապատեղեկատվություն տարածվում, կարելի է միայն ենթադրել։

Լրահոս