ՀՅԴ ներկայացուցիչներն Ազատության հրապարակում հանդիպել են Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի ներկայացուցիչների հետ:
«Բավականին արդյունավետ քննարկում էր: Ներկայացվեց այն աշխատանքները, որ տարվում է, մեր առաջարկները ներկայացրեցինք: Բացի սոցիալական հարցերից, կարևորեցինք քաղաքական և իրավական հարցերը՝ քաղաքացիություն, խտրականություն»,- լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արա Պուլուզյանը:
Նա ընդգծեց, որ գերիների և արցախցիների վերադարձի հարցը ՀՀ արտաքին քաղաքականության մեջ գերակա խնդիրներ պետք է լինեն, ինչի ուղությամբ Դաշնակցության Հայ դատի գրասենյակներն ակտիվ աշխատանք են տանում:
«Հուսով ենք՝ կկարողանանք ՀՀ իշխանություններին ինչ-որ ճնշման ենթարկել, որ ՀՀ արտաքին քաղաքականության մեջ այդ հարցերը տեղ գրավեն»,- նշեց նա։
86