Սակայն այս պաշտոնանկությունները դժվար է որակել նախարարության «սորոսականաթափ», քանի որ նորանշանակ նախարարն ինքը այդ շրջանակներից է և Վահե Ղազարյանի պաշտոնավարման շրջանում ևս կոորդինացնում էր, այսպես կոչված, «արևմտյան բարեփոխումների» ողջ գործընթացը: Այնպես որ, նա հազիվ թե ազատվի «յուրային» պաշտոնյաներից: Ավելին, նույն Դավիթ Համբարյանը համարվում է ՔՊ-ի քաղաքական թիմի անդամ, և նրա պաշտոնանկությունը բավական ծանր են տարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ոչ «սորոսական», առավել քաղաքական հատվածում:
Նրանց դժգոհության իմաստն այն է, որ նախարարությունում փաստացի թիմի անդամ չեն ունենում, ինչի արդյունքում Արփինե Սարգսյանի առանց այդ էլ ազատ ձեռքերն անվերահսկելի ազատություն կարող են ստանալ, առավել ևս՝ կադրային հարցերում: Հավելենք, որ, մեր աղբյուրների փոխանցմամբ, առաջիկա օրերին առավել հստակ կլինեն ՆԳՆ-ից մի շարք կադրերի հապճեպ «արտագաղթի» իրական պատճառները:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում։