«Անդրանիկին ասել են՝ հրամանատա՛ր, դու էլ արի, արձագանքել է՝ իմ տղաներն այնտեղ են, ես ո՞նց գամ». ավագ լեյտենանտ Անդրանիկ Մարդոյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում
«Փաստ» օրաթերթը գրում է. Սյուզին և Անդրանիկը ծանոթացել են ընդհանուր ծանոթների միջոցով։ «Մասնագիտությամբ լրագրող եմ, ավարտել եմ հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիան, բայց չեմ աշխատել իմ մասնագիտությամբ։















