Երբ սպանդանոցային մորթի մասին էր խոսվում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը չէր էլ մտածել, որ այդ օրենքը շրջանցող առաջին անձը հենց ինքն է լինելու։
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 29-ին «Ինստագրամում» տեսանյութ էր հրապարակել՝ «Չխախտելով իջեւանական ավանդույթները»։
«Ժողովուրդ» օրաթերթը Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին հարցում էր ուղարկել՝ պարզելու՝ արդյոք Նիկոլ Փաշինյանի խանձած խոզը սպանդանոցում էր մորթվել, թե ոչ։
ՍԱՏՄ-ից ստացանք կառավարական ընտանիքին արդարացնող պատասխան։ «Համաձայն «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի՝ ոչ սպանդանոցային պայմաններում կենդանիների մորթը թույլատրվում է անձնական սպառման համար (այդ թվում՝ կրոնական եւ այլ ընդունված ծիսակատարությունների դեպքում»,- ասված է «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան։
Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի խանձած խոզը չի մորթվել սպանդանոցում: Այսինքն՝ Փաշինյանը օրենք է ընդունում ուրիշների այլ ոչ իր կամ իր ընտանիքի համար:»
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: