16 Դեկտեմբերի, 2023
«Փաստ» օրաթերթը գրում է
Վերջին շրջանում իշխանության տարբեր ներկայացուցիչներ խոսում են ռևանշի, ավելի ստույգ՝ ռևանշը մեր բառապաշարից հանելու կարևորության մասին։ Օրինակ՝ քպականներից մեկը նշել էր, թե «խաղաղության պայմանագիրը հենց նրա մասին է, որ ինչ-որ ռևանշներ չեն լինելու, եթե պետք է ռևանշ լինի, ապա էլ ինչ խաղաղության պայմանագիր»: Նրա խոսքով, եթե Հայաստանը հայտարարեց, որ ինքը ռևանշի է պատրաստվում, ապա դա ՀՀ չլինելու ուղիղ ճանապարհ է։«Փաստ» թերթի տեղեկություններով, այս ամենը պատահական չէ, քանի որ այդ թեզը Հայաստանի և Ադրբեջանի միջև «հարաբերությունների կարգավորման» առանցքային պայմաններից մեկն է։ Ինչպես հայտնում է թերթի դիվանագիտական աղբյուրը, ադրբեջանական կողմը խնդիր է դրել հրապարակավ արտահայտվել ռևանշը բացառելու մասին, ավելին՝ պետական մակարդակով հնարավոր բոլոր միջոցներն ու քայլերը կիրառել ՀՀ-ում «ռևանշիստական ուժերին» և նման գաղափարներ գեներացնողներին «սաստելու» նպատակով։

Ըստ նույն աղբյուրի, իշխանությունները պետք է առանձնակի ուշադրություն դարձնեն «հատուկ անձանց ու կոնկրետ կազմակերպությունների», և այս ամենի մասին բաց տեքստով ու հրապարակավ պետք է հայտարարվի «ամենաբարձր մակարդակով»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

kotayk

Լրահոս