Արդեն տեղեկացրել էինք, որ վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռը՝ Վահագն Մկրտչյանը հայտարարել է առաջադրվելու մասին։
Hraparak.am-ը տեղեկացավ, որ երկու թեկնածու այս պահին ևս հստակ որոշում են կայացրել եւ այսօր պատրաստվում են ինքնաառաջադրվել։
ՆԳ նախարարության Շիրակի մարզային վարչությունը գրություն ու փաստաթղթեր է ուղարկել Գյումրու ոստիկանության Կումայրի բաժին՝ հանձնարարելով պարզել, թե օրինակա՞ն են արդյոք «ՀՀ ազգային անվտանգային վերահսկողական կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ Արտյոմ Թումանյանի և կազմակերպության անդամների՝ «Գյումրու թիվ 7-րդ հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում կատարած ուսումնասիրությունները։ Ապրիլի 4-ին Կումայրի բաժնի կողմից ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է հետևյալը․ «ՀՀ-ում գրանցված «ՀՀ ազգային անվտանգային վերահսկողական կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահի և կազմակերպության անդամների կողմից նախնական համաձայնությամբ կատարվել է այնպիսի արարք, որը չի բխում իրենց լիազորություններից, կամ դուրս է իրենց լիազորությունների շրջանակից, որն էական վնաս է պատճառել հասարակության կամ պետության շահերին:
Այսինքն «ՀՀ ազգային անվտանգային վերահսկողական կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ Արտյոմ Սուրենի Թումանյանը կազմակերպության մի խումբ անդամների հետ, ներկայացնելով նշված կազմակերպությունը, չունենալով որևէ պետական մարմնի կողմից հաստատված ծրագիր կամ համապատասխան թույլտվություն ս/թ մարտի 11-ին այցելություն են կատարել «Գյումրու թիվ 7-րդ հիմնական դպրոց» ՊՈԱԿ, որտեղ «ՀՀ ազգային անվտանգային վերահսկողական կոմիտե» հասարակական կազմակերպության անունից իրականացրել են վերահսկողական գործառույթ․ կատարել են ուսումնասիրություններ, որը չի բխում իրենց լիազորություններից կամ դուրս է իրենց լիազորությունների շրջանակից»: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։