16 Մարտի, 2023

Մասնավորապես, Արսեն Թորոսյանն իր գրառման մեջ այն ժամանակ իր տեղակալի (Գեւորգ Սիմոնյան-խմբ.) դեմ գործը շինծու է համարել: Փաշինյանը նաեւ նշեց. «Մեր երկրում Աստծուն չհավատացող հոգեւորականներ կան. մեծ ողբերգություն չէ, եթե որեւէ պատգամավոր դատաիրավական համակարգին չի հավատում»,- ասաց Փաշինյանը։ Դիտարկմանը՝ Ձեզ չի հավատում, վարչապետը հավելեց. «Առավել եւս՝ մեծ ողբերգություն չէ»: Իսկ ինչի՞ց է սկսվել Արսեն Թորոսյան-Նիկոլ Փաշինյան հակամարտությունը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նրանց հարաբերությունները լարվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության՝ 2022 թվականի նոյեմբերին տեղի ունեցած ընտրություններից հետո, որոնք կեղծվեցին, եւ վերահաշվարկ իրականացվեց: Իսկ ինչո՞ւ էր այդ հանգամանքը զայրացրել Փաշինյանին: Բանն այն է, որ, իշխանության գալով, եւ նաեւ տարբեր մամուլի ասուլիսների ու ելույթերի ժամանակ Նիկոլ Փաշինյանն իր իշխանության ամենամեծ ձեռքբերումներից էր համարում արդար ու ազատ ընտրությունները, որոնք չեն կեղծվում: Պարզվում է, սակայն, որ ընտրություններ են կեղծվում հենց իր թիմի ներսում, եւ բողոքարկողը եղել է հենց Արսեն Թորոսյանը:

Փաշինյանի խոսքերը, ըստ էության, հերքվեցին հենց իր կուսակիցների կողմից: Ավելին՝ Փաշինյանը մամուլում արտահոսքի համար էլ է Արսեն Թորոսյանին մեղադրում:Նկատենք, որ Հաշվեքննիչ պալատի բացահայտումների մասին հայտնի դարձավ դեռ նախորդ տարի, եւ միայն հիմա է քրեական գործի քննությունը թափ հավաքում, քանի որ Նիկոլ Փաշինյանն այդպիսի հետեւողականությամբ չէր հրահանգել գործն առաջ տանել: Այժմ ժամանակներ են փոխվել, եւ նա պատժում է Արսեն Թորոսյանին իր քաղաքական գաղափարախոսությունը ոչնչացնելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

kotayk

Լրահոս