15 Ապրիլի, 2022

Այսօր՝ ապրիլի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Մխչյան գյուղում բախվել են Երևանի բնակիչ, 35-ամյա Վազգեն Մկրտչյանի վարած Lexus GX 480 մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 30-ամյա Մակիչ Գալստյանի վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, վթարի հետևանքով Toyota-ի ուղևոր, Արարատի մարզի բնակիչ, 16-ամյա Նարեկ Ղ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Մանրամասները՝ կայքում:

kotayk

Լրահոս