27 Հունվարի, 2022

Այսօր՝ ժամը 17։00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի բնակիչ՝ 35-ամյա Արթուր Սաղաթելյանը իր վարած Volkwagen մակնիշի ավտոմեքենայով Ագարակ գյուղում՝ գերեզմանների մոտ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին։  Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Աղբյուրի հաղորդմամբ, վթարի հետևանքով Ա. Սաղաթելյանը, նրա ուղևորներ՝ Արագածոտնի մարզի բնակիչներ. 36-ամյա Արթուր Նիկոլյանը և 43-ամյա Հովիկ Անդրեասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվե են «Աշտարակ» ԲԿ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Անուշավան Աղաջանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 

kotayk

Լրահոս