31 Հունվարի, 2022

Արագածոտնի մարզում, այսօր՝ հունվարի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 10։50-ի սահմաններում Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ դեպի Աշտարակ ընթանալիս, Կոտայքի մարզի բնակիչ՝ 45-ամյա Ռոմիկ Ամալյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին և գլխիվայր շրջվել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով Ռ. Ամալյանն ու նրա ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ, 25-ամյա Նվեր Խամոյանը քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայով, ովքեր օպերատիվորեն ժամանած Եղվարդի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել Եղվարդի հիվանդանոց։

Ավտոմեքենան քաղաքացիների օգնությամբ «մանիպուլյատորով» դարձի բերվեց և տեղափոխվեց անվտանգ վայր։

 

kotayk

Լրահոս