2 Փետրվարի, 2022

Այսօր՝ փետրվարի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում. ժամը 15:00-ի սահմաններում Վեդի-Ոսկետափ ավտոճանապարհի Արալեզ գյուղի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչներ, 25-ամյա Անդրանիկ Մուրադյանի վարած UAZ մակնիշի և 37-ամյա Մուշեղ Միրանյանի վարած Mercedes C180 մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 5 հոգի, որոնցից 3-ը երեխաներ են, տեղափոխվել են Վեդու բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել բժիշկների հեթապահ խումբն ու Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վեդու հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:

Վիրավորներից մեկը հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով:

Բախման հետևանքով ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և բախվել մի քանի գյուղերը սնուցող գազատար խողովակին, ինչից առաջացել է գազի արտահոսք:

Կայքի տեղեկություններով՝ վթարի ենթարկվածները հարսանքավորներ էին, որոնք մեկնում էին արարողությանը մասնակցելու:

 

kotayk

Լրահոս