Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով «06»-ը գլխիվայր շրջվել է, իսկ Ստեփան Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վեդու բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Երեկ՝ դեկտեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 19-ամյա Ստեփան Մ-ն իր վարած ՎԱԶ 21150 մակնիշի ավտոմեքենայով Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել է Արարատի մարզի բնակիչ՝ 38-ամյա Հայրիկ Ք-ի վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենային։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով «06»-ը գլխիվայր շրջվել է, իսկ Ստեփան Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վեդու բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։