9 Դեկտեմբերի, 2021

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհից դեպի Վեդի–Արարատ քաղաքի ճանապարհի Ոսկետափ գյուղի սկզբնամասում բախվել են Mitsubishi Colt և Hyundai Tucson մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Վեդու հիվանդանոցի բժիշկների հերթապահ խմբի կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել Վեդու բժշկական կենտրոն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

kotayk

Լրահոս