30 Հունվարի, 2022

Հունվարի 30-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Արմավիրի մարզի բնակիչ, 27-ամյա Գրիշա Մ.-ն, իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, Տարոնիկ գյուղի կենտրոնական փողոցում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե ճաղավանդակներին, տապալել դրանք և գլխիվայր շրջվել: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Աղբյուրի հաղորդմամբ, վթարի հետևանքով Գրիշա Մ.-ն, նրա ուղևորներ, Արմավիրի մարզի բնակիչներ, 31-ամյա Արշալույս Մ.-ն և 25-ամյա Միշա Կ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» ԲԿ։

Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

kotayk

Լրահոս