6 Դեկտեմբերի, 2021

Այսօր առավոտյան Երեւանում՝ «Դրագոն Գարդեն» ռեստորանի հարեւանությամբ, գտնվող աղբարկղների մոտ տղամարդու դի է հայտնաբերվել:

ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցներից մեկը ծառայությունը կատարելու ընթացքում այդ տարածքում նկատել է, որ տարիքով մի տղամարդ է ուշաթափված ընկած:

Պարեկային ծառայողն ահազանգել է շտապօգնություն, բայց նախքան շտապօգնության ժամանելը, փորձել է առաջին օգնություն ցուցաբերել: Ոստիկանության աշխատակիցը նկատել է, որ տղամարդն արդեն չի շնչում, զարկերակն էլ չի բաբախում: Շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է տղամարդու մահը:

Մահացողը 73-ամյա Ռ. Գ.-ն է: Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը հանկարծամահ է եղել: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

«Հայկական ժամանակի» թղթակցին տեղում հավաքվածները պատմել են, որ 73-ամյա տղամարդն այդ տարածքից շշեր է հավաքել: Տարածքի բնակիչները բոլորն էլ ճանաչել են նրան: «Բարի պապիկ էր, միշտ այստեղ էր»,- լրատվականին ասել են նրանք:

Այսօր էլ, նախքան դեպքը տեղի ունենալը, կրկին աղբատարի մոտ է գնացել, հավանաբար՝ շիշ հավաքելու նպատակով

Լրատվամիջոցը նշում է, որ այդ տարածքում կայանող մեքենաների պահակի խոսքով էլ՝ վերջին մի քանի օրը տղամարդն անընդհատ բողոքել է, որ իրեն լավ չի զգում, ասել է՝ սիրտը լավ չէ:

kotayk

Լրահոս