28 Նոյեմբերի, 2021

Այսօր՝ ժամը 18:30-ի սահմաններում, Արամ Խաչատրյան և Հ. Էմին փողոցների խաչմերուկում բախվել են Nissan X-Trail-ն և Volkswagen մակնիշի ավտոմեքենաները:

Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Աղբյուրի հաղորդմամբ, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ Volkswagen-ն էլ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել սննդամթերքի խանութի տարածքում՝ բախվելով պատին:

Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու պարեկները պարզում են վարորդների ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։  

 

kotayk

Լրահոս