16 Հունվարի, 2022

Այսօր՝ հունվարի 16-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 01:20-ի սահմաններում Էջմիածին քաղաքի բնակիչ, 17-ամյա Հրաչ Վ.-ն իր վարած  Nissan մակնիշի 10 DO 022  համարանիշի ավտոմեքենայով Էջմիածին քաղաքի Սպանդարյան փողոցի 2/2  հասցեի առջև դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթյա էլեկտրասյանը, այնուհետև գազատար խողովակին և խանութի պատին ու հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդը ավտոմեքենան վարելու իրավունքի վկայական չի ունեցել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

kotayk

Լրահոս