20 Նոյեմբերի, 2021

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում, Նալբանդյան-Իսահակյան փողոցների խաչմերուկում՝ ժողովրդին հայտնի ժողինստիտուտի դիմաց, բախվել են Mercedes և Toyota Corolla մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 1 հոգի օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել թիվ 1 Համալսարանական հիվանդանոց:

Բախման հետևանքով Toyota-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել մայթին՝ կոտրելով երթևեկությունը կարգավորող ցուցանակը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

kotayk

Լրահոս