14 Նոյեմբերի, 2021

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ  Արթուր Մինասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 12-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով: Այդ օրը՝ ժամը 18:15-ի սահմաններում Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում՝ «Քարվանսարա»-ի դիմաց, բախվել են Հրազդան քաղաքի բնակիչներ,  63-ամյա   Գագիկ Սահակյանի  վարած ЗИЛ մակնիշի և 53-ամյա  Լևոն Սայադյանի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով BMW-ի վարորդն ու նրա ուղևոր, Հրազդան քաղաքի բնակիչ, 22-ամյա Կարեն Սայադյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն:

Աղբյուրի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածները հայր ու որդի են:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

kotayk

Լրահոս