2 Մայիսի, 2022
Երեւանում, այսօր` մայիսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 09։20-ի սահմաններում Բադալ Մուրադյան փողոցում բախվել են Mercedes և Renault մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։  Վիրավորներին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող «Մարմարի աշխարհ»-ի և բենզալցակայանի աշխատակիցները, այնուհետև օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 9 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները։

Վիրավորներին ավտոմեքենայից դուրս բերելուց հետո նրանց մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ապա հոսանքազրկել են ավտոմեքենաները։

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

kotayk

Լրահոս