5 Սեպտեմբերի, 2021
Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:   Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 19:00-ի սահմաններում, Nissan Teana մակնիշի ավտոմեքենան, դեռևս չպարզված հանգամանքներում, Շիրակ գյուղից դեպի Վանաձոր ավտոճանապարհի՝ Շիրակ գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառերին:

Վթարի հետևանքով ավտոմեքենայի մեջ գտնված 22-ամյա Լորիկ Մովսիսյանն ու 21-ամյա Լեռնիկ Ղազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը:   Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:

 

kotayk

Լրահոս