Այսօր՝ փետրվարի 4-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:35-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ «Վեգա»-ի դիմաց, բախվել են BMW, Audi և 2 Opel մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնները, այդ թվում՝ վնասված: Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը: