2 Սեպտեմբերի, 2021

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ողբերգական  ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:40-ի սահմաններում Ծիծեռնակաբերդի խճուղում ճակատ-ճակատի բախվել են երկու Mercedes մակնիշի ավտոմեքենաներ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։

Օպերատիվորեն  ժամանել են  Արտակարգ իրավիճակների  նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական  ջոկատի փրկարարները՝ 1 մարտական հաշվարով: Մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները օգտագործելով հատուկ տեխնիկա։

kotayk

Լրահոս