1 Սեպտեմբերի, 2021

Երեկ ՝օգոստոսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից:

Ժամը 21:45-ի սահմաններում Kia Sorento  մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 45-րդ կմ հատվածում, դեպի Սևան ընթանալիս,  մխրճվել է ապառաժ քարեր տեղափոխող КамАЗ մակնիշի ավտոմեքենայի հետնամասի մեջ:

Աղբյուրի հաղորդմամբ, վթարի հետևանքով Kia-ի վարորդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ  քաղաքացիների և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  Կոտայքի մարզային փրկարարական վարչության  Հրազդանի հրշեջ-փրկարարների  օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել  «Հրազդան»  բժշկական կենտրոն:

Աղբյուրի տեղեկություններով, Kia-ի վարորդը աշխատում է ոստիկանության Հրազդանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում՝ որպես համայնքային ոստիկան:

 

kotayk

Լրահոս